Նաիրա Զոհրաբյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը հստակ հասցեատեր ունի![]() ![]() PanARMENIAN.Net - Ալմաթիում Ղարաբաղի վերաբերյալ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը փաստորեն կրկնում է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների Աթենքում արված հայտարարությունը, որտեղ հստակ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերի հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, վերոնշյալ հայտարարությունն ուղղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինս չներկայացնի քննարկվող փաստաթղթի առանձին դրույթները որպես բանակցությունների հիմնական հարց: Այդ կետը շատ կարևոր է, քանի որ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում է, թե իբր տարածքների հարցը բանակցությունների գլխավոր թեման է»,-ասել է Զոհրաբյանը: Ինչպես նշել է պատգամավորն, արդեն վաղուց ժամանակն է, որ միջնորդ երկրները իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ և հավասարության նշան չդնեն կողմերի միջև: «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները հստակ հասցեատեր ունենան, այսինքն, որ, խոսելով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, նշվի միջադեպի մեղավորը»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |