«Փյունիկ» հիմնադրամը Հայաստանին է նվիրել Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ՀՀ նախագահին ներկայացնելով Հիմնադրամի ծրագրերը, նշել է, որ նախատեսում են ընդլայնել գործունեության շրջանակներն ու այսուհետ եւս ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանի զարգացմանը: «Փյունիկ»-ը, գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում` սերտորեն համագործակցելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանն է նվիրել Հիմնադրամի կողմից ձեռք բերված Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |