Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գունար Վիգանդին և Ռաուլ դե Լյուցենբերգերին![]() 19 հուլիսի 2010 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցող թիմի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին և Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Քննարկվել են Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցություններին առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանը ձգտում է խորացնել բազմակողմ համագործակցությունը Եվրամիության հետ, Արթուր Բաղդասարյանը կարևորել է արդարության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծումը: Որպես տնտեսական համագործակցության զարգացման առաջնային պայման` կողմերն Ասոցացման համաձայնագրի հետ մեկտեղ առանձնացրել են նաև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Գունար Վիգանդը ողջունել է մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում արձանագրված առաջընթացը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների իրագործման անհրաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացման համար բարձր որակավորում ունեցող կադրերի նախապատրաստման հարցը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |