Հրանտ Բագրատյան. Հայաստանում կհայտնվեն նոր` կենսաթոշակային ակտիվների օլիգարխներ20 հուլիսի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը մանրամասն կերպով չքննարկվեց երկրի խորհրդարանում, գտնում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կամ նրանք տրամադրված չէին այն քննարկել, կամ ոչինչ չեն հասկանում, քանի որ այդ փաթեթն իրոք բավականին բարդ է»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նախկին վարչապետն իր կարծիքն է հայտնել երկրում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես, կարծիք հայտնելով, որ կեսաթոշակի չափը պետք է կազմի միջին աշխատավարձի 30 տոկոսը, ինչը կխթանի մարդկանց աշխատել: Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչին, ապա Բագրատյանը կտրականապես դեմ է նրա ներդրմանը: Նա քննադատեց երկրի կառավարությանը, ասելով, թե այն մտադիր է բնակչությունից հավաքած ակտիվները (որոնք կկազմեն շուրջ 800 մլն դոլար) հանձնել կառավարիչներին, որոնք արդեն կառավարությունն ընտրել է: «Արդյունքում Հայաստանում կհայտնվեն նոր` կենսաթոշակային ակտիվների օլիգարխներ»,-ասել է նախկին վարչապետը: Հրանտ Բագրատյանը նշել է նաև, որ կենսաթոշակային բարեփոխումը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել զարգացծ երկրների արժեթղթերի շուկայում, ինչը կբերի «դրամի արտահոսքին երկրից»: Նա ասել է նաև, կենսաթոշակային ակտիվները պետք է մնան երկրում և ներդրվեն ենթակառուցվածքների զարգացման մեջ, խոշոր նախագծերի մեջ, ինչպիսին է , օրինակ Իրան-Հայաստան երկաթուղու շինարությունը, հզոր ոռոգման համակարգի ստեղծումը, «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցումը և այլն: Միաժամանակ, նա չի բացառել արժեթղթեր ձեռք բերելու հնարավորությունը, սակայն միայն պետության կողմից երաշխավորված լինելու դեպքում: «Մենք շատ թանկ կվճարենք կատարված սխալների համար հաջորդ 20-40 տարում»,-ասել է նա: Բացի այդ Բագրատյանը մտավախություն է հայտնել, որ դրամով հավաքված կեսաթոշակային ակտիվները հետագայում կկարողանան լարվածություն առաջացնել երկրի արժութային շուկայում, քանի որ կառավարությունը պետք է վերածի դրանք դոլարի: ՀՀ խորհրդարանը օրինագիծ է ընդունել պետական կեսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով նախատեսվում է անցնել կուտակային կենսաթոշակային ապահովման: Անցումը նոր համակարգի կանոնակարգվում է 5 հիմնական և 47 լրամշակված օրենքներով: 2011թ. հունվարի 1-ից Հայաստանում կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ: Անցումը պարտադիր համակարգին տեղի կունենա 2014թ. հունվարի 1-ից: Այս սխեմայով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները` հասցնելով այն 50 տոկոսի միջին աշխատավարձից: Նախատեսվում է երաշխավորված պետական փոխանցումներ յուրաքանչյուր թոշակառուից 5 տոկոսի չափով, որին պետությունը կհավելի ևս 5 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |