Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւի ՄԱԿ-ի Ազգերի պալատում մասնակցում է Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որի քննարկումների թեման է «Խորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը»: Համաժողովին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ:

Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումների շարքում հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորմանը եւ երկու խորհրդարանների միջեւ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---