Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայ-ռուսական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման հարցերը, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---