Հայաստանն ու Ռումինիան մտադիր են ակտիվացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը20 հուլիսի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիթա Պրունարիուին և տարբեր ոլորտներում ծրագրային ապահովմամբ զբաղվող ռումինական «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչներին: Նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասն ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը բավարար չէ և այն զարգացման լայն հնարավորություններ ունի: Ըստ նախարարի, համագործակցությունը պետք է տեղափոխել ավելի գործնական դաշտ և ընդլայնել համագործակցության ոլորտները: Մանուկ Վարդանյանը հանդիսանալով նաև Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը չբացառեց, որ ընկերության ներկայացվելիք առաջարկները կքննարկվեն համատեղ նիստի ընթացքում: Դեսպանը, ընդգծելով երկկողմ տնտեսական համագործակցության ոչ բավարար լինելը, հույս հայտնեց, որ «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչների այցը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը: Վերջում կողմերը պայմանավորվեցին, որ տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքները ընկերության ներկայացուցիչներն ամփոփ կներկայացնեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |