Արամ Մանուկյան. Կարապետ Ռուբինյանի մեղադրանքները ՀՀՇ-ի գործիչների հասցեին անհիմն են21 հուլիսի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) նոր վարչությունը, որը կազմված է 31 անդամից, ակտիվորեն կզբաղվի քաղաքական գործունեությամբ` ամրապնդելով և ընդլայնելով իր մարզային կառույցները, ակտիվացնելով երիտասարդական թևի գործունեությունը, ակտիվ աշխատելով Հայ ազգային կոնգրեսի շրջանկաներում, միջազգային կառույցների հետ` միջազգային ասպարեզ հանելով քաղբանտարկյալների հարցը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ նորընտիր վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Մանուկյանն, անդրադառնալով ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կուսկացությունը լքելու պատճառներին, որոնք նա շարադրել էր իր նամակում, նշել է, որ Ռուբինյանը մեղադրանքները վարչության ընտրությունները կեղծելու վերաբերյալ անհիմն են: «Մեր կուսակցության վարչության ընտրության համակարգն այնքան թափանցիկ է, որ այն կեղծելն ուղղակի անհնար է»,-ասել է նա: Արամ Մանուկյանը նշել է նաև, որ եթե Կարապետ Ռուբինյանը տարաձայնություններ ուներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ապա նա հնարավորություն ուներ համագումարում խոսել դրանց մասին: «Ես ուզում հարցնել` եթե՞ Ռուբինյանը ընտրվեր ՀՀՇ վարչության կազմում, ապա այդ դեպքում նույն կերպ կվարվեր, թե ոչ»,-ասել է ՀՀՇ վարչության ղեկավարը: Ռուբինյանի մեկ այլ մեղադրանքի վերաբերյալ առ այն, որ ընդդիմության պայքարի գաղափարախոսության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց մասին իր խոսքում ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նա նշեց, որ ընդդիմության պայքարի ռազմավարությունը չի փոխվել: «Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-ասել է Մանուկյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |