Հայաստանում աշխատանքային գրավոր և բանավոր պայմանագրերը հավասար ուժ են ձեռք բերում21 հուլիսի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել արտաժամյա և գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում, ինչպես նաև փոփոխություններ կատարել գործատուի ու աշխատակցի միջև պայմանագրի ստորագրման կարգի մեջ: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կարելի է կնքել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր աշխատանքային գործարք, եթե այն աշխատանքային օրենսգրքով նախատեսված նվազագույն պայմաններ է պարունակում միայն: Այդպիսով, ՀՀ խորհրդարանը ցանկանում է կրճատել փաստաթղթերի ձևակերպման վրա ծախսվող ժամանակը: Իսկ աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը կախված կլինեն տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից` որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը: Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ աշխատանքային օրենսդրության խորհրդատվությամբ զբաղվող «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն ասել է, որ աշխատանքային օրենսգրքում ամենակարևոր փոփոխությունն այն է, որ գործատուի և աշխատակցի միջև կնքվող բանավոր և գրավոր պայմանագրերը հավասար ուժ են ձեռք բերում: Նրա խոսքերի համաձայն, աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածներում մտցվել են փոփոխություններ ու լրացումներ, որոնցից 88-ը մասնակի փոփոխման է ենթարկվել, իսկ 1-2-ը` ամբողջությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |