Հայաստանը Թուրքիայից սպասում է կամքի դրսևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստանը կամք դրսևորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և նույնն էլ սպասում է Թուրքիայից»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Միասին» շարժման և «Վերադարձիր տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հարցերին` Սևանա լճի ափին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ողջ աշխարհը պնդում է, որ Թուրքիան պետք է կամք դրսևորի և վավերացնի ստորագրված արձանագրությունները, սակայն թուրքերը, կարծես, չեն լսում և մեզ են առաջարկում կամք դրսևորել», - ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, որ թուրքական իշխանություններն ասում են այն ամենը, «ինչ փչում է նրանց գլխում, առանց լուրջ հիմնավորումների` խեղաթյուրելով իրականությունը», սակայն Հայաստանը սեղմում է բարեկամաբար մեկնած յուրաքանչյուր ձեռք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |