Կապիտոլիումի բլրում տեղի ունեցավ «Aghet: а Genocide» ֆիլմի ցուցադրությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Կապիտոլիումի բլրում տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Aghet: а Genocide» ֆիլմի ցուցադրությունը: Ամերիկացի կոնգրեսականներին ֆիլմը ներկայացրեց Կալիֆորնիայի նահանգից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի համահեղինակն է: Պրեմիերային ներկա էին ֆիլմի հեղինակը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Screamers ֆիլմի ռեժիսոր Կառլա Կարապետյանը, «Հայոց ցեղասպանության հիշատակին» կենտրնի ղեկավար Վարդգես Եգանյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Ադամ Շիֆի գրասենյակում: «Պատիվ ունեմ ներկայացնելու իմ գործընկերներին XX դարի առաջին ցեղասպանության մասին պատմող ֆիլմը: Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում մեր զենքը ճշմարտությունն է, որն, ի վերջո, հաղթելու է»,-ասել է Շիֆը: Իր հերթին Արամ Համբարյանը նշել է, որ ֆիլմի պրեմիերան Կապիտոլիումում հնարավորություն է տալիս հետազոտել Հայոց ցեղասպանության ժխտման ժամանակակից հետևանքներն ինչպես Թուրքիայում, այնպես էլ ԱՄՆ-ում ու այլ երկրներում, որոնք, ցավոք, դառնում են այդ ուրացման մեղսակիցները: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |