Վրաստանի ղեկավարությունը սկսել է Ջավախքի հայաթափման քաղաքականություն վարել22 հուլիսի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ջավախքում Վրաստանի ղեկավարությունն իրագործում է հայաթափման նոր քաղաքականություն, որը «սպիտակ ցեղասպանություն է»: Թբիլիսիում արդեն հաստատվել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուստարվա ծրագիրը, որտեղ հայոց լեզվի ու գրականության ժամերը կրճատվել են 2 անգամ: Այդպիսով, հայոց լեզվի դուրս մղման քաղաքականության արդյունքում հայոց լեզվի դասաժամերը խորհրդային շրջանի համեմատ կրճատվել են 5 անգամ, իսկ հետխորհրդային շրջանի համեմատ` 2 անգամ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցակա միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ Թորոսյանի, Վրաստանի իշխանությունների այս քայլի նպատակն է հայոց լեզվի դուրս մղումը Ջավախքից, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է: «Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը անցնում է բոլոր սահմանները»,-հայտարարել է պատգամավորը: Ինչպես նշել է Թորոսյանը, մեկ այլ անընդունելի երևույթ է այն, որ Վրաստանի հատուկ ծառայությունները կազմել են հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների ցուցակը, որոնց առանց բացատրությունների զրկում են աշխատանքից: «Նրանց նույնիսկ արգելվում է աշխատել մեկ այլ պաշտոնում Վրաստանում»,-ասել է Թորոսյանը` հավելելով, որ նման գործողություններն ուղղված են ջավախահայության ազգային նկարագրի աղճատմանը: «Այս պահի դրությամբ Ջավախքում այնպիսի հետապնդումների համակարգ է ներդրվել, ինչպիսին չկար նույնիսկ խորհրդային տարիներին` Ստալինի օրոք»,-ասել է նա: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որն է Հայաստանի դերը Ջավախքում ստեղծված իրավիճակը շտկելու գործում, Շիրակ Թորոսյանը նշել է, որ հայկական կողմը պետք է վրաց իշխանությունների հետ հանդիպումներում արծարծի ջավախահայության խնդիրները: «Այսինք, դարձնի այդ հարցը երկկողմ օրակարգի հիմնական հարցերից մեկը: Ես հուսով եմ, որ Վրաստանի իշխանություններն, ի վերջո, նույնպես կհասկանան, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ այդ քաղաքականությունը Վրաստանի համար»,-ասել է Թորոսյանը: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |