Բագրատ Ասատրյան. ՀՀ Վիճակագրության ազգային ծառայությունը «նկարչությամբ է» զբաղված

PanARMENIAN.Net - 2010 թվականն Հայաստանը կավարտի «նկարած» մակրոտնտեսական ցուցանիշներով: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայության հրապարակած տվյալները հարուցել են Բագրատ Ասատրյանի զարմանքը: «Վիճակագրության ազգային ծառայությունը «նկարչությամբ է» զբաղված, վիճակագրության վիճակը ցավալի է և մինչև տարեվերջ թվերը լինելու են դրական, քանի որ մենք գործ ենք ունենալու նկարչությն հետ»,-ասաց նա:

Բագրատ Ասատրյանը հավելեց նաև, որ եթե դիտարկենք ցուցանիշները ամսական կտրվածքով, ապա հունիսին մայիսի համեմատ գրանցվել է գնանկում: «Մենք բոլորս մարդ ենք և ոչ ոք չի տեսնում գների անկում թեկուզ մեկ ապրանքի դեպքում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---