«Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն 2011 թ. պատրաստ կլինի աջակցելու կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը22 հուլիսի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն վերաձևավորվելու է և դառնալու է ներդրումային ընկերություն, որը վարելու է թոշակային ակտիվները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Ներկայում ընկերությունը չի զբաղվում ակտիվների վարմամբ, սակայն այն վերաձևավորվելու է և զբաղվելու է կենսաթոշակային և այլ հիմնադրամներով», - ասել է նա: Բանկիրը հիշեցրել է, որ դեռևս անցյալ տարի «Ամերիաբանկը» կենսաթոշակային հիմնադրամներին առնչվող նախագիծ էր մշակել, որն այսօր փորձարկվում է: «Ես համոզված եմ, որ երբ սկսի աշխատել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, դա կհանգեցնի այն բանին, որ մենք պատրաստ կլինենք աջակցել կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը», ավելացրել է գլխավոր տնօրենը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |