Վահրամ Աթանեսյան. Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է22 հուլիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակման օրինականության առնչությամբ ՄԱԿ դատարանի որոշումն Արցախի Հանրապետությանն իրավունք է տալիս նույնպես դիմել Հաագայի դատարան` ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահանջով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ղարաբաղում սպասում էին նման որոշման: «Դատարանի վճիռը նախադեպ է միջազգային պրակտիկայում: Առաջին անգամ միջազգային դատական ատյան ազգերի ինքնորոշման իրավունքը բարձր է դասել տարածքային ամբողջականության սկզբունքից: Դա Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է»,- նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, հայ դիվանագիտությունն իր հետագա գործողություններում պետք է օգտագործի այս դրական իմպուլսը և հայկական կողմի իրավունքները պաշտպանի առավել ամուր դիրքերից: Վահրամ Աթանեսյանն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը, միաժամանակ պայքարելով ադրբեջանական ագրեսիայի դեմ, կարողացավ անկախություն հռչակել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: «Մենք ոչնչով պակաս չենք Կոսովոյից և անկախությունը հռչակել ենք նույնպիսի պայմաններում: Դա մեզ իրավունք է տալիս միջազգային դատական ատյաններ դիմել Արցախի անկախությունը հռչակելու պահանջով»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը: Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |