Ադրբեջանը կրկին անգամ հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ22 հուլիսի 2010 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների «վրդովմունքը»: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` PanARMENIAN.Net ին ուղարկած մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատճառն այն է, որ Սեյրան Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինքն` «այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին»: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը: Հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար: Հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին: Հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին կոչ է անում անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններ, պատերազմի սպառնալիքներ ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: «Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը շեշտում է, որ իրականությանը չի համապատասխանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի ամբողջական տեքստը հանվել է «Ինտերֆաքս» գործակալության կայքից: Սեյրան Օհանյանի հարցազրույցը ի սկզբանե տեղադրված է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորությունների գործակալություն» կայքում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |