ՎԶԵԲ-ը վերանայել է Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը` 4,5 տոկոսից այն հասցնելով 4,6 տոկոսի23 հուլիսի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարձրացրել է 2010թ. համար Հայաստանի ՀՆԱ աճի կանախտեսումը` 4,5 տոկոսից այն հասցնելով 4,6 տոկոսի, ասվում է ՎԶԵԲ-ի հրապարակած տեսության մեջ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների համար: Արևելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների տնտեսությունները միջինը ցույց կտան 4 տոկոս աճ, ինչը մասամբ բացատրվում է «ցածր բազայի ազդեցությամբ» (2009թ. այդ տնտեսությունները անկում ապրեցին 7,8 տոկոսով): Ընդհանուր առմամբ, դիտարկվող տարածաշրջանում (30 երկիր) ՎԶԵԲ-ը կանխատեսում է 3,3 տոկոսի միջին տնտեսական աճ 2010 թվականին, 2009թ. 6,1 տոկոսի անկումից հետո և հոկտեմբերին 2,5 տոկոս գնահատման համեմատ: Կանխատեսման վերանայումը պայմանավորված է տարածաշրջանի չորս խոշոր տնտեսությունների` Լեհաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի ցուցանիշներով, հումքային ապրանքի թանկացման և կապիտալի հոսքի ավելացման շնորհիվ զարգացող շուկաներում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի փոքր երկրների մեծ մասի համար, որոնք հումք չեն արտահանում, տնտեսական վերականգնումը դանդաղ կընթանա, իսկ որոշ դեպքերում (Հունգարիա և Բալթիայի երկրներ) ՎԶԵԲ-ն այս տարի ևս ակնկալում է ՀՆԱ-ի հետագա նվազում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |