ՀՀ ԿԲ. Գնաճը Հայաստանում կնվազի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԲ խորհրդի նիստին նշվել է, որ հունիսի վերջի դրությամբ առկա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների միտումները համընկել են եռամսյակային կանխատեսումների ուղղություններին, այդուհանդերձ արձանագրվել են շեղումներ արագության առումով: Տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: Վերջինս շուրջ 1 տոկոսային կետով ցածր է ԿԲ կողմից կանխատեսված գնաճի ցուցանիշից: Պարենային ապրանքների գները նվազել են 1.2%-ով (նպաստումը գնաճին -0.7 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 0.9%-ով (նպաստումը գնաճին -0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով (նպաստումը գնաճին 0.03 տոկոսային կետ): Հունիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորվել է «բանջարեղեն և կարտոֆիլ», «միրգ», «շաքար», «ձու» ապրանքախմբերի և բենզինի և դիզելային վառելիքի գների նվազմամբ, որոնց ընդհանուր նպաստումը գնանկմանը կազմել է 0.8 տոկոսային կետ:

2010 թ. հուլիսի 13-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինª ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---