ԱՀԿ-ն վերանայել է 2010 թվականին համաշխարհային առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումը

ԱՀԿ-ն վերանայել է 2010 թվականին համաշխարհային առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումը

PanARMENIAN.Net - Համաշխարհային առևտրի ծավալը 2010 թվականին կարող է աճել ավելի քան 10 տոկոսով: Նման հայտարարություն է արել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Պասկալ Լամին Շանհայում` Էքսպո-2010 ցուցահանդեսում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ընթացիկ տարվա մարտին ԱՀԿ-ն կանախատեսել էր, որ ապրանքաշրջանառությունն աշխարհում ընթացիկ տարում կհասնի 8,8 տոկոսի: 2009-ին համաշխարհային առևտուրը կրճատվեց 12 տոկոսով: Նման ցուցանիշ չէր գրանցվել 1945 թվականից ի վեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---