Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին23 հուլիսի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 23-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել և մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին: Մրցույթի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում և, որպես կանոն, այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների: Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները, որ տեսանելի ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ` հազարավոր, որովհետև առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք »: Մրցույթի կազմակերպիչները ՀՀ նախագահին տեղեկացրել են, որ այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցողների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբով: Այս նոր ձևը, կազմակերպիչների հավաստմամբ, զգալիորեն մեծացրել է առողջ ապրելակերպի և ամենամյա մրցույթին մասնակցության նկատմամբ ընտանիքների հետաքրքրությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Հաղթող ընտանիքներն ստացել են վկայագրեր և դրամական պարգևներ: Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում այցելել է նաև նորակառույց «Ռոսիա» հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է միջազգային չափանիշներին համապատասխանող այդ համալիրի պայմաններին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |