Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները23 հուլիսի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ամառը Հայաստանի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար նախապատրաստական շրջան է ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանից առաջ: Ամռան ընթացքում ՀՅ Դաշնակցության հիմնական գործունեությունը սոցիալ-տնտեսական բնույթ է կրելու: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից այն մասին, որ եթե Մադրիդյան սկզբունքները չաշխատեն, ապա կարող են կիրառվել ղարաբաղյան հակամարտության այլ լուծումներ, ամռանը կարելի է նոր գործընթացներ ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում: «Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը Մադրիդյան փաստաթուղթն ընկալում է միայն որպես սկզբունքների ամբողջություն, որոնց հիման վրա ընթանալու են բանակցությունները, իսկ ադրբեջանական կողմն այդ սկզբունքներն ընկալում է որպես վերջնական որոշում: Նշանակում է` հայկական կողմը վատ է բացատրել իր դիրքորոշումը, ինչն էլ Ադրբեջանի շահարկումների առիթ է դարձել»,- ասել է Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ավելացրել է, որ ինքը ողջունում է նախագահի վերոնշյալ հայտարարությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |