Պաշտոնական Անկարան ողջունում է Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը23 հուլիսի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան ողջունում է ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը, որն օրինական է ճանաչել Կոսովոյի անկախության հռչակումը: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, Հաագայի դատարանի որոշումը հարկավոր է դիտարկել որպես Բալկաններում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նոր հնարավորություն: «Այդ որոշումը, անկասկած, կծառայի ի բարօրություն տարածաշրջանի: Թուրքիան Կոսովոն ճանաչած առաջին երկրների թվում է: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ինտեգրման եվրոպական հեռանկարն ընդհանուր է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ տեսությունը, որը որոշելու է տարածաշրջանի ընդհանուր ապագան, անհրաժեշտ հիմք է ապահովում առկա խնդիրների կարգավորման և Բալկաններում խաղաղության, կայունության հաստատման ու բարգավաճման համար»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Անկարան նաև հույս է հայտնել, որ դատարանի որոշումը նոր իմպուլս կհաղորդի Կոսովոյի ու Սերբիայի միջև դրական ու կառուցողական երկխոսության զարգացմանն ուղղված ջանքերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |