Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 3 միավոր է վաստակել Բալագերի բաց մրցաշարում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 3 միավոր է վաստակել Բալագերի բաց մրցաշարում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Իսպանիայի Բալագեր քաղաքում անցկացվող բաց մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ մեկ միավորով ետ է մնում առաջատարներից` գրոսմայստերներ Քեսադայից (Կուբա) եւ Վոկատուրոյից (Իտալիա): Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 2,5 միավոր:

Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Միգուել Նայդորֆի հուշամրցաշարում 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Սիմոնյանը մեկ միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Ռադուլսկուց (Բուլղարիա), ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում:--ԿԱ—

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---