Լևոն Արոնյանը կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը26 հուլիսի 2010 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը, որը նա նվաճել էր 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում, օգոստոսի 7-8-ը նույն Մայնցում անցկացվելիք բաց մրցաշարում: Հարյուրավոր շախմատիստների, այդ թվում` տասնյակ նշանավոր գրոսմայստերների մասնակցությամբ շվեյցարական մրցակարգով անցկացվելիք այդ մրցաշարում կկայանա 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին կհատկացվի 20 րոպե, գումարած 5 վայրկյան` կատարած ամեն մի քայլի համար: Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Միգուել Նայդորֆի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և գրավեց 25-րդ տեղը 92 մասնակիցների մեջ: Մրցաշարի հաղթողն է գրոսմայստեր Ջուլիան Ռադուլսկին (Բուլղարիա)` 7 միավոր: Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը Իսպանիայի Բալագուեր քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր և մեկ միավորով ետ են մնում հինգ առաջատարներից: Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երկու տուր, հայտնում է armchess.am կայքէջը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |