Երևանում ներկայացվել են Կովկասում խաղաղության հաստատման Rondine ծրագրի 14 դրույթները

Երևանում ներկայացվել են Կովկասում խաղաղության հաստատման Rondine ծրագրի 14 դրույթները

PanARMENIAN.Net - Ժողովրդական դիվանագիտությունը կօգնի հաղթահարել անվստահության ու ատելության մթնոլորտը, որն առկա է Հարավային Կովկասի ժողովրդների միջև: Այդ մասին Երևանում կայացած «Դիվանագիտության ու խաղաղության երկրորդ ուղին Հարավային Կովկասում. Rondine` 14 դրույթներ հանուն խաղաղության» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, իտալական Rondine Cittadella della Pace ասոցիացիան և Rondine համալսարանը որոշել են համագործակցել Կովկասի երկրների երիտասարդների հետ: «Ասոցիացիան, հնարավորություն տալով Կովկասի տարբեր երկրների ուսանողներին սովորել Rondine համալսարանում, ստեղծում է այդ երկրների միջև համագործակցության ու երկխոսության որոշակի ձևաչափ: Ասոցիացիան ուղղակիորեն չի զբաղվում քաղաքական հարցերով, հակամարտութուններով, սակայն օգնում է շփումներ հաստատել այդ երկրների ժողովրդների միջև»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

Իր հերթին Rondine Cittadella della Pace ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին հայտնել է, որ Rondine համալսարանի ուսանողները 14 կետից բաղկացած փաստաթուղթ են ստեղծել Կովկասում խաղաղության հասնելու համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---