Հայաստանի Վարչական դատարանը մերժել է բնական գազի սակագների բարձրացման առնչությամբ հայցը

Հայաստանի Վարչական դատարանը մերժել է բնական գազի սակագների բարձրացման առնչությամբ հայցը

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին Հայաստանի Վարչական դատարանը մերժել է բնական գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման առնչությամբ կոլեկտիվ հայցը:

Ապրիլի 13-ին Հայաստանի Վարչական դատարանն ընդունեց Հայաստանի մի շարք քաղաքացիների, այդ թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ու Երևանի նախկին քաղաքապետ Վարդան Խաչատրյանի հայցը` բնական գազի սակագների բարձրացման մասին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշումը չեղյալ ճանաչելու մասին: Բնական գազի սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ որոշման դեմ հայցը կոլեկտիվ է, դրա ներքո առկա են «ՀայՌուսԳազարդ» ընկերության 7230 բաժանորդների ստորագրություններ:

ՀԾԿՀ 2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Հայաստանի սպառողների համար բնական գազի սակագինն աճեց 37,5%-ով` 96 դրամից հասնելով մինչև 132 դրամ մեկ կուբամետրի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---