Սամվել Նիկոյան. Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա

Սամվել Նիկոյան. Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա

PanARMENIAN.Net - Տարբերությունը Կոսովոյի և ղարաբաղյան հակամարտության միջև այն է, որ Կոսովոն գտնվում է Եվրոպայում, և այնտեղ ալբանացիներ են ապրում: ԼՂՀ-ն անջատվեց Ադրբեջանից ըստ ԽՍՀՄ օրենսդրության: Հումանիտար աղետը Կոսովոյում հնարավոր էր կասեցնել միայն միջազգային ուժերի օգնությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովուրդը դա արեց իր ուժերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, Կոսովոյի պետականության կայացման գործընթացին նպաստում էին միջազգային ուժերը, իսկ ԼՂՀ-ի ժողովուրդը դրան ինքնուրույն հասավ: «Սակայն միջազգային իրավունքի տեսակետից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---