Հայ խաղաղապահները մատուռ են կառուցել Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստան:

Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:

Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---