Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահին26 հուլիսի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովի անունով` 16-ամյա մարզիկ, Եվրոպայի սամբոյի չեմպիոն Միխայիլ Օրուջևի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, որ Օրուջևը խեղդվել էր Վրաստանի Դմանիսի շրջանում, ուր անց էին կացվում Վրաց-ադրբեջանական բարեկամության օրեր: Պաշտոնական արարողությունից հետո մի քանի տղաներով ուղևորվել են մերձակայքում գտնվող լիճ և որոշել լողալով անցնել մյուս ափը, ինչը, ցավոք, Օրուջևին չի հաջողվել: «Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում է Միխայիլի հարազատներին, ընկերներին, Ադրբեջանի սամբոյի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մարզական հասարակայնությանը». նշված է հեռագրում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |