Սամվել Նիկոյան. Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին հասկացրեց, որ ինքը ցանկանում է թոշակի անցնել26 հուլիսի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ բացասաբար եմ վերաբերվում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) 16-րդ համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած հայտարարությանն այն մասին, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանն ապագա չունի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նիկոյանի խոսքով, այդ հայտարարությունը բոլոր իմաստներով թուլացնում է հայոց պետության հիմքերը: «Թուրքական կողմը հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելով: Այսինքն, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ՀՀ առաջին նախագահի ներկայիս դիրքորոշումը չի տարբերվում այն դիրքորոշումից, որը շարադրվել էր նրա «Պատերազմ կամ խաղաղություն» հայտնի հոդվածում»,- ասել է Նիկոյանը: Նիկոյանը, այդուհանդերձ, հույս ունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում այդպես չի կարծում: «Այդ հայտարարությունն ուղերձ էր առաջին նախագահի շրջապատին, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ իր մոտեցումները չեն փոխվել, և որ իրենից չարժե ակտիվ գործողություններ ակնկալել: Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին հասկացրեց, որ ինքը ցանկանում է թոշակի անցնել»,- ասել է Սամվել Նիկոյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |