Ռուսաստանի խնայբանկը և MoneyGram International ընկերությունը համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի խնայբանկը և MoneyGram International-ը միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ մատուցելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ռուսաստանի խնայբանկը, որը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ամենահին և խոշորագույն բանկն է, կարող է դառնալ MoneyGram-ի ամենախոշոր գործընկերն այս տարածաշրջանում: Սկզբում բանկը ծառայություններ կմատուցի MoneyGram-ի ավելի քան 7000 ստորաբաժանումներին, իսկ հետո ծրագրվում է սպասարկման կետերի թիվն ավելացնել, հասցնելով մինչև 10000-ի, հաղորդում է MoneyGram International-ի մամլո ծառայությունը:

« MoneyGram ընկերության հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա մեծացնելու մատուցվող ծառայությունների սպեկտրը և լայնացնելու միջազգային դրամական փոխանցումների բնագավառում ծավալվող գործունեությունը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, դրանով հանդերձ մեզ հնարավորություն տալով մեր հաճախորդների պահանջները բավարարելու», - հաղորդել է Խնայբանկի փոխնախագահ Դենիս Բուգրովը: Նրա խոսքերի համաձայն, MoneyGram-ի հետ համագործակցությունը հաջող և արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Մ.Նահանգներից և Սաուդյան Արաբիայից հետո Ռուսաստանը դրամական փոխանցումների շուկայի մեծությամբ երրորդն է աշխարհում: Ռուսաստանից մեծաքանակ դրամական փոխանցումներ ստացող երկրներից են` Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ուկրաինան: Ռուսաստանը այն քսան առաջնորդ երկրների կազմում է, որոնք դրամական փոխանցումներ են ստանում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---