Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն արդեն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կենսունակ լուծման ուրվագծերը26 հուլիսի 2010 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ քվեարկություն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո: Այժմ անհրաժեշտ է պայմանավորվել կարգավորման գործընթացի զարգացման սկզբունքների մասին, որպեսզի բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծենք: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Սեմնեբիի խոսքով, այդ սկզբունքներն արդեն երկու անգամ բավական հանգամանորեն հնչեցվել են գերագույն մակարդակով Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Ես կարծում եմ, որ դա շատ լավ հիմք է ղարաբաղյան կարգավորման համար, և Եվրոպական միությունը երկու կողմերին` Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հավատարիմ մնալ դրան»,- ասել է Պիտեր Սեմնեբին: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությանը` Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն նախկինի պես օժանդակում է Մինսկի խմբի գործունեությունը: «Կարծում եմ` միջազգային հանրության համար կարևոր է ցույց տալ Հայաստանին ու Ադրբեջանին, որ մենք նրանցից բարի կամքի ոգով բանակցությունների շարունակություն ենք ակնկալում, որպեսզի կարգավորենք այս հակամարտությունը: Մենք արդեն ունենք ղարաբաղյան հիմնախնդրի, ըստ իս, կենսունակ լուծման ուրվագծերը: Այժմ հարկավոր է պարզապես համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները»,- նշել է նա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այն ղարաբաղյան հակամարտության հետ կապելու առիթով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ գործընթացների միջև պաշտոնական կապ չկա: Սակայն, նրա կարծիքով, միևնույն ժամանակ չի կարելի հերքել. ինչ էլ որ կատարվի այդ գործընթացներից մեկում, ազդում է վստահության մթնոլորտի վրա, և դա պետք է հաշվի առնել, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |