Արայիկ Սարգսյան. Վաղ թե ուշ Ռուսաստանին կհաջողվի վերդարձնել Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի27 հուլիսի 2010 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն աշխարհում իր ազդեցությունը պահպանելու համար կշարունակի իր զինված էքսպանսիան Մակեդոնիայից մինչև Հարավային Կորեա: Այժմ այդ գծի վրա են տեղակայված ԱՄՆ ԶՈւ շուրջ 550 000 զինվորներ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի, ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ պահպանել տիրապետությունն աշխարհում տնտեսական ու ֆինանսական հզորության միջոցով, դրա համար նրանք այժմ օգտագործում են իրենց զինված ուժերը: «Եթե ԱՄՆ-ն շարունակի ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ գծում նաև ապագայում, ապա երրորդ համաշխարհային պատերազմը անխուսափելի կլինի: Թե որ կետից այն կսկսվի` Իրանից թե Կորեայից, արդեն այդքան էլ կարևոր չէ»,-ասել է Սարգսյանը: Ինչպես նշել է Սարգսյանը, հավանաբար, ապագայում հնարավոր կլինեն Իրանի դեմ ռազմական գործողությունները: «Մինչ օրս Իրանի դեմ պատերազմ չի սկսվել, քանի որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանում է, որ Իրանի դեպքում բլից-կրիգն անհնար է»,-նշել է նա: Անդրադառնալով ԱՄՆ-ի շահերին Հարավային Կովկասի տարածաշրջանում` Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ տարածաշրջանի բոլոր երկրները` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը իրենց արտաքին քաղաքականությունը համաձայնեցնում են ԱՄՆ-ի հետ: «Սակայն, վաղ թե ուշ Ռուսաստանին կհաջողվի վերդարձնել Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի: ԱՄՆ-ն վաճառքի կհանի իր աշխարհաքաղաքական ակտիվները տարածաշրջանում, դրանք կգնի Ռուսաստանը»,-ասել է Արայիկ Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |