ԳՏՀ-ն կաջակցի Հայաստանին ծրագրային բյուջետավորման կատարելագործման հարցում27 հուլիսի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ, որն ընդգրկում է հուլիսի 1-ից մինչև 2011թթ. ավարտը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը: Հուշագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացմանն ու ծրագրային բյուջետավորման առաջավոր փորձի արմատավորմանը ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է: Այն հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություն: Ներկայումս ծրագրային բյուջետավորման բնագավառում իրականացվող ԳՏՀ տեխնիկական աջակցության շնորհիվ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների փորձնական ներդրման աշխատանքներում ընդգրկված են բոլոր պետական կառավարման մարմինները: Այնուհանդերձ նրանք ծրագրային բյուջետավորման ներդրման խորացման ուղղությամբ դեռևս օժանդակության կարիք ունեն` պետական ծախսային ծրագրերի արդյունքների և դրանցում ներառված քաղաքականության միջոցառումների փոխկապակցման աշխատանքներում: Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011թ. և 2012թ. պետական բյուջեների կազմման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքները և իրենց բյուջետային հայտերը ավանդական ձևաչափին զուգահեռ կներկայացնեն նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձևաչափով: Ծրագրային բյուջետավորման բնագավառում բարեփոխումների խորացման հարցում ԳՏՀԸ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է 2008 թվականից, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |