Ռուսաստանի ջավախահայերի միությունը պահանջում է վերացնել Վրաստանի կրթության նախարարությունը28 հուլիսի 2010 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ջավախահայերը դառնությամբ արձանագրում են, որ չկա ջավախահայերի գործունեության մի ոլորտ, որտեղ խնդիրներ չլինեն: Ջավախքի հայ համայնքի ներկա վիճակը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական խաղաղությունը Վրաստանում և հրահրում է բազմաթիվ հակամարտություններ: Վրաստանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով, ինչպես նաև միջազգային ինստիտուտների լկտի անգործության ու կանխակալ մոտեցման պատճառով, Ջավախքի հայ բնակչությունը արագ տեմպերով կորցնում է իր ազգային ինքնությունը, և եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա որոշ ժամանակ անց Ջավախքը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ռուսաստանի ջավախահայերի հայտարարության մեջ: «Ջավախք մուտք չի գործում Հայաստանում տպագրվող ոչ մի պարբերական: Այստեղ շատ հազվադեպ են ժամանում կոլեկտիվներ Հայաստանից, իսկ ջավախահայ երեխաների խմբերը, որ ցանկանում են էքսկուրսիայի մեկնել Հայաստան, հսկայական դժվարություններ են ունենում վրաց մաքսավորների հետ`նրանց համար տարբեր խոչընդոտներ են մտածում, իսկ երբեմն, ուղղակի չեն թողնում, չնայած նրան, որ բոլոր փաստաթղթերը կարգին են լինում: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայ բնակչությունը դժվարությունների է հանդիպում նաև հոգևոր-կրոնական կյանքում: Տարածաշրջանում այսօր գործում են մի քանի հայկական եկեղեցիներ և դա չնայած կիսավեր վիճակում գտնվող մեծաթիվ եկեղեցիների: Վրաստանի իշխանություններն ուղղակի թույլ չեն տալիս բացել դրանք`համարելով դրանք վրացական: որոշակի շրջանակների ճնշման հետևանքով, Ջավախքում չի զգացվում ՀԱԵ վիրահայոց թեմի ներկայությունը, իսկ Ջավախք այցելած վերջին կաթողիկոսը Խրիմյան Հայրիկն էր 19-րդ դարի վերջում»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ կրթության ոլորտում վիճակը շատ վատ է: Դպրոցները գտնվում են ողբալի վիճակում: Գրադարաններում չկա հայ գրականության, հայկական դասագրքեր, որոնցով հնարավոր կլիներ գոնե ֆակուլտատիվ հիմունքներով սովորել հայոց լեզու և պատմություն: Վրաց իշխանություններն արգելում են հայերեն լեզվով ցանկացած դասագրքերի, գրքերի ու ամսագրերի մուտքը Վրաստան: Ջավախահայ աշակերտը փաստորեն զրկված է մայրենի լեզուն ու պատմությունն ուսումնասիրելու հնարավորությունից: Փոխարենը Վրաստանի կրթության նախարարությունը ապահովում է դպրոցները հայոց պատմությունը խեղաթյուրող դասագրքերով: Այդպես, հինգերորոդ դասարանի հայերեն թարգմանված Վրաստանի պատմության դասագրքերում միջնադարյա Հայաստանն ամբողջությամբ կամ մասնակիորեն ներկայացված է Վրաստանի կազմում: Այս տարի Թբիլիսիում արդեն հաստավել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուսումնական ծրագիրը, որով մի քանի անգամ կրճատվել են հայոց լեզվի ու գրականության դասաժամերը: «Ռուսաստանի ջավախահայերը պահանջում են չեղյալ հայտարարել Վրաստանի կրթության նախարարությունը, դպրոցական կրթության կառավարումը փոխանցել Վրաստանի տեղական վարչական տարածքների իրավասությանը, յուրաքանչյուր առարկայի համար պետք է գոյություն ունենան մի քանի դասագրքեր, իսկ ուսուցիչը կարող է ընտրել դրանցից մեկն իր հայեցողությամբ: Միջնակարագ դպրոցների ֆինանսավորումը հարկավոր է փոխանցել Վրաստանի ֆինանսների նախարարությանը: Ռուսաստանի ջավախահյերը վստահ եմ, որ այդ պահանջների կատարման դեպքում, Վրաստանի կրթական համակարգը կընդգրկվի և կգործի ԵՄ ծրագրի շրջանակներում, ինչը համապատասխանում է ինտեգրմանը համաեվրոպական կրթական համակարգին»,-ասվում է փաստաթղթում: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |