Ալեքսանդր Նալբանդով. Հաագայի դատարանն ընդգծեց «Կոսովոյի դեպքի» եզակի բնույթը

Ալեքսանդր Նալբանդով. Հաագայի դատարանն ընդգծեց «Կոսովոյի դեպքի» եզակի բնույթը

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշման մեջ խոսվում է միայն Կոսովոյի մասին և ընդգծվում է Կոսովոյի հակամարտության եզակի բնույթը: Այդ մասին Թբիլիսիում հայտարարեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Նա նշեց, որ Հաագայի դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, ոչ թե պարտադիր: «Դատարանն իր որոշման մեջ ուղղակի ընդգծեց «Կոսովոյի դեպքի» եզակի բնույթը: Իսկ Վրաստանը օկուպացիայի ենթարկվեց և խոսել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնավարությունների պահանջների իրավասության մասին կես միլիոն վրացի փախստականների առկայության դեպքում, ուղղակի անիմաստ է»,-ասել է փոխնախարարը:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Նալբանդովը նշեց, որ ՄԱԿ-ի դատարանը դիտարկում է նման դեպքերը, ղեկավարվելով տարածքային ամբողջականության սկզբունքով, ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքով: «Հաագայի դատարանը որոշում չի կայացնի Վրաստանի օկուպացված տարածքների անկախության հռչակման իրավասության մասին»,-գտնում է վրացի դիվանագետը, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թբիլիսիից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---