Մարատ Հակոբյան. Բաքուն փորձում է չնկատել ակնհայտը28 հուլիսի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ Բաքվից հնչող քաոսային հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացման, չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նման որոշման կանխատեսելի լինելուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ուկրաինական Analitika.at.ua ինտերնետ-ռեսուրսի ղեկավար Մարատ Հակոբյանը: «Ադրբեջանում երկար տարիներ համառորեն «չէին նկատում» առկա իրողությունները տարածաշրջանում, հավանաբար, իրականության վիրտուալ ընկալումը խորապես արմատավորվել է Ադրբեջանի պաշտոնյաների ու փորձագետների ուղեղում: Ցանկացած սթափեցնող իրադարձություն, որ անմիջական կապ ունի ղարաբաղյան հարցի հետ, անսպասելի է լինում Բաքվի համար և Ապշերոնից հնչում են միմյանց բացառող հայտարարություններ»,-ասել է փորձագետը: Հուլիսի 22-ին Հաագայի դատարանը ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակման իրավասությունը` այդպիսով իսկ, ճանաչելով Կոսովոն որպես ինքնիշխան պետություն: Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց Սերբիայից 2008 թվականի փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 երկիր, այդ թվում արևմտյան երկրների մեծ մասը: Միջազգային դատարան դիմելու մասին որոշումը կայացվեց Սերբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԳՎ կողմից 2008թ. հոկտեմբերին: Այդ որոշմանը սատարեցին 77 պատվիրակություններ, 6 դեմ էին և 74-ը ձեռնպահ մնացին: Միջազգային հանրության կողմից անկախության ճանաչում են պահանջում, հղում անելով Կոսովոյի նախադեպի վրա, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը: Առաջին երկուսը ճանաչվել են Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Նաուրու Հանրապետության կողմից, ինչպես նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |