Հայաստանի հակամենաշնորհային մարմինը «Հավի ձվեր» ապրանքային շուկայում չի հայտնաբերել է ցածրագին վաճառք (դեմպինգ)28 հուլիսի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ստուգումների արդյունքների համաձայն, հայտնաբերվել է ձվերի գների իջեցման դեպքեր: Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել: Վարույթի քննությանն աջակցելու նպատակով հրավիրվել են «Հարավային Կովկասում մասնավոր սեկտորի զարգացում» միջազգային ծրագրի փորձագետներ Մարտին Միթիմայերը և Էրբերհարդ Ֆեսը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների աճ, ինչը հանգեցրել է գների իջեցման: Ձվերի գների կտրուկ իջեցման միտում նկատվում է ապրիլից, որը գագաթնակետին է հասել մայիս-հունիս ամիսներին, երբ արտադրության ծավալների աճի պատճառով տնտեսվարող սուբյեկտները մեծ կորուստներ կրեցին: «Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010 թ. հունվար-մայիս ամիսներին` 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հավի ձվերի արտադրությունն ավելացել է 30 տոկոսով, ինչը գնային քաղաքականության վրա չազդել չէր կարող», - ասել է նա: Սակայն նրա խոսքերի համաձայն, տնտեսվարողների ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է գրանցված: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ ոչ ներմուծում և ոչ էլ արտահանում է ձու, ապա վստահորեն կարելի է ասել, որ ձվի արտադրությունը միայն ներքին շուկան ապահովելու համար է: Միաժամանակ հայտնաբերվել է ձվի արտադրության և իրացման գործում տնտեսվարող վեց սուբյեկտների վարած գնային քաղաքականության համապատասխանություն` մեկ օրվա տարբերությամբ: Այնուամենայնիվ, Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ այս շուկայում չի կարելի գրանցել ցածրագին վաճառքի դեպքեր, այստեղ մրցակցություն է իրականացվում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն ավելացրել է նաև, որ ձվի արտադրության և իրացման ընկերություններից ոչ մեկը հանձնաժողովին չի դիմել` իր բիզնեսը կենտրոնացնելու նպատակով: «Այս հարցը, ըստ սահմանված օրինական կարգի, միայն հանձնաժողովը կարող է թույլատրել», - ասել է նա; Արտակ Շաբոյանն ասել է, որ միջազգային փորձագետների տվյալների համաձայն, վերջին 10-20 տարիների ընթացքում ողջ աշխարհում գրանցվել է ցածրագին վաճառքի միայն չորս դեպք, որից մեկը թղթի արտադրության բնագավառում էր եղել, երբ տնտեսվարող սուբյեկտներից մեկն իր արտադրանքի գինը ինքնարժեքից արհեստականորեն իջեցրել էր 70 տոկոսով: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ շուկայում տիրող իրավիճակի խորհրդատվությունը ցույց է տվել, որ ձվի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող 6 սուբյեկտները զբաղեցնում են շուկայի 90 տոկոսը: Դրանք են` «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ, «Զանգակ» ՍՊԸ: Միաժամանակ նա ավելացրել է, որ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ն և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն պատկանելով միևնույն սեփականատիրոջը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիտվում են որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ և գրավում են շուկայի 29.16 տոկոսը` համարվելով գերիշխող դիրք գրավող: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |