Ոստիկանությունը սկսել է ցրել Թեղուտի անտառահատման դեմ շարժման ակտիվիստների հանրահավաքը28 հուլիսի 2010 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են ցրել Թեղուտի անտառահատման դեմ շարժման ակտիվիստների հանրահավաքը ՎՏԲ Բանկ (Հայաստան) կենտրոնական գրասենյակի մոտ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հանրահավաքի մասնակիցները շրջափակել են բանկի մուտքը և հանդիպում են պահանջում բանկի ղեկավարության հետ: Նրանք մեղադրում են ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ին «Հայկական պղինձ» նախագծի ֆինանսավորման համար, որի նպատակն է Թեղուտոի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակումը: Բողոքի ակցիա սկսելուց առաջ, ակտիվիստները զգուշացրեցին բանկի աշխատակիցներին, որ եթե բանկի ղեկավարությունը չհանդիպի նրանց հետ 10 րոպեի ընթացքում, նրանք կսկսեն բողոքի ակցիան: Ոստիկանությունն որոշ ժամանակ փորձում էր համոզել ակտիվիստներին թույլ տալ հաճախորդներին մտնել բանկ: Սակայն, ցուցարարները շարունակում էին հանդիպում պահանջել բանկի ղեկավարության հետ: Ակտիվիստները վանկարկում էին «ՎՏԲ-ին բոյկոտ», «Մենք պատասխան ենք պահանջում», «Ամոթ ՎՏԲ-ին» և այլն: Ակտիվիստները նաև կոչ էին անում բանկի հաճախորդներն չօգտվել բանկի ծառայություններից` պատճառաբանելով դա նրանով, որ իրենց միջոցները ուղղվելու են անտառահատման: Հաճախորդներից որմանք համաձայնվում էին ցուցարարների հետ, մյուսները իրենց դժգոհությունն էին հայտնում ակտիվիստների գործողությունների վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |