ԿԲ-ն հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարները28 հուլիսի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը ինչպես նաև ապահովագրական ընկերությունների դիմումները, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց «ՆԱԻՐԻ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ին, «ՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ին, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ին, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ին, «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ին, «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ին: Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների և անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը: Խորհուրդը որոշեց հայտարարել ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթ, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |