ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացավ մարդկանց շահագործման հարցերով խորհրդի հերթական նիստը28 հուլիսի 2010 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հուլիսի 27-ին կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը Խորհուրդը հավանության արժանացրեց 2010թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որը կներկայացվի ՀՀ կառավարություն: Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարություն է փոխանցվել աշխատանքային խմբի մշակած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկների փաթեթը, որի նպատակը օրենսգրքի համապատասխանեցումն է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին:Փաստաթուղթն արժանացել է կառավարության hավանությանը եւ ներկայացվել Ազգային ժողով: Կարևորվեց նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում: Նշվեց, որ մեծ նշանակություն է տրվել երեխաների թրաֆիկինգի հնարավոր դեպքերի կանխարգելմանը. պետական և հասարակական կառույցներն այդ նպատակով իրականացրել են համատեղ ծրագրեր և ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են հանրությանը: Խորհուրդը քննարկեց և հավանություն տվեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի նախագծին, որը ևս առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն: Նախագծով մասնավորապես նախատեսվում է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացում, քանի որ աղքատությունը և գործազրկությունը դիտվում է որպես մարդկանց շահագործման երևույթին նպաստող գործոն: Ծրագրված են նաև տարբեր միջոցառումներ` ուղղված թրաֆիկինգի վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկմանը: Ա. Գեւորգյանը արդյունքների ամփոփումից հետո նա կարևորեց դրանց հրապարակայնության ապահովումը, և հեղինակներին առաջարկեց աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |