Հովարդ Բերման. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքերը կազատվեն հսկայական բարոյական բեռից![]() 29 հուլիսի 2010 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության ուղղությունը» թեմայով լսումներում, որ տեղի են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնախմբում, հայտարարել է կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանը: «Ես հավատում եմ, որ թուրքերն, ընդունելով իրենց անցյալը, կտեսնեն, որ իրենք և իրենց սերունդները ձերբազատվում են հսկայական բարոյական բեռից»,-ասել է կոնգրեսականը: Ամերիկայի Հայկական համագումարն (ԱՀՀ) ողջունում է կոնգրեսական Բերմանի շարունակական աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Ինչպես հայտարարել է ԱՀՀ ղեկավարներից մեկը` Դենիել Քուշակջյանը, լսումները կոմիտեում նոր խթան կհանդիսանան ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |