Ալյուրի գնորդները Հայաստանում գնաճ են ակնկալում

Ալյուրի գնորդները Հայաստանում գնաճ են ակնկալում

PanARMENIAN.Net - Ցորենի համաշխարհային շուկայում արձանագրվել է գնաճի միտում, ինչը պայմանավորված է երաշտով: Ինչպես հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, հայկական ընկերությունները ևս ակնկալում են ալյուրի գնի աճ: «Այս տարին բերքառատ չէր, ուստի շուկան կորոշի ալյուրի գինը»,-ասել է նա:

Ընդ որում Գերասիմ Ալավերդյանը հավելեց, որ գյուղատնտեսության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, թույլ չտալու համար, որ խախատվեն ազատ մրցակցության կանոնները:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ, դա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլ ողջ աշխարհի: «Ես ծանոթացել եմ ՄԱԿ-ի զեկույցին, որի համաձայն ակնկալվում է ցորենի գնի աճ 40 տոկոսով»,-ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---