«ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին վերակառուցման նպատակով հատկացվել է 79 մլն. դրամ29 հուլիսի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իր պահուստային ֆոնդից արխիվապահոցների վերակառուցման նպատակով «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 79 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը և նշել, որ դրա իրականացմամբ առաջիկա առնվազն 10 տարվա համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը։ 1991-2009 թթ. Հայաստանի ազգային արխիվ մշտական պահատվության են ընդունվել 790 հազար գործավարական գործեր` տարեկան ավելի քան 40 հազար: Նման համալրման արդյունքներով ներկայումս առկա արխիվապահոցները ծայրաստիճան գերբեռնված են: Համապատասխան տարածքների բացակայության պատճառով հնարավոր չէ արխիվ ընդունել ոչ միայն պետական կառավարման մարմիններից, այլև լուծարված կամ սեփականաշնորհված մի շարք խոշոր կազմակերպությունների փաստաթղթերը: Առկա հիմնախնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է նոր արխիվապահոցի շինարարություն: 2008թ. պետական բյուջեից ստացված կապիտալ ներդրումների հաշվին Հայաստանի ազգային արխիվի արխիվապահոցների օդորակման լոկալ համակարգի ներդրման շնորհիվ (շահագործման է հանձնվել 2009թ.) ապամոնտաժվել են արխիվապահոցների տեխնիկական հարկերում տեղակայված օդորակման հին սարքավորումները, որոնք օգտագործման համար այլևս պիտանի չէին: Առկա օգտագործվող շինություններից հնարավոր է որպես արխիվապահոց վերակառուցել նաև նախկին տնտեսական մասնաշենքը: Տեխնիկական հարկերը երեքն են (345, 240 և 100 քմ մակերեսներով), տնտեսական մասնաշենքի ընդհանուր մակերեսը 405 քմ է, նշված տարածքների վերակառուցման արդյունքում կարելի է կահավորել 1040 քմ ընդհանուր տարածքով արխիվապահոցներ, որտեղ հնարավոր է պահպանել 850 հազար գործ (1քմ 780 պահպանման միավոր հաշվարկով): Նշված վերակառուցման արդյունքում առաջիկա 10-15 տարիների համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ վերը շարադրված ծրագիրը հաստատվել է 2009թ. ՀՀ պետական բյուջեով, սակայն կասեցվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Արխիվապահոցների վերակառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |