ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին29 հուլիսի 2010 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին: Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարար Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացման և երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձևավորման առնչությամբ: Տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման տեսանկյունից կողմերը արժեվորեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարևոր միջկառավարական փաստաթղթերի` օդային հաղորդակցությունների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի ստորագրմամբ: Երկուստեք ողջունվեց նաև 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար: Անդրադարձ կատարվեց նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Փոխնախարար Ղազինյանը և դեսպան Ամբերգը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |