Արմեն Գևորգյանն ընդունել է Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին և Ալինա Տատարենվովային29 հուլիսի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հուլիսի 29-ին ընդունել է Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին և Ալինա Տատարենվովային, որոնց հետ քննարկել են տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: ԵԽ փորձագետները խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն են ցուցաբերում մի շարք օրինագծերի մշակման, տեղական ինքնակառավարման համակարգի և վարչատարածքային բարեփոխումների հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձել են «Համահարթեցման մասին» օրենքի նախագծին, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնցում հաշվի են առնվելու «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի առանձին լուծումներ: Կողմերը քննարկել են նաև ապակենտրոնացման գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |