Հրանուշ Հակոբյան. Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել29 հուլիսի 2010 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: Կարևորելով հայապահպանության գործում հայ մշակույթի անգնահատելի դերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում ասաց. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ դուք` մշակույթի նվիրյալներդ, ապահովում եք մեր հոգևոր անվտանգությունը: Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»: Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողությունների ծրագիր ստեղծելու և այն հետևողականորեն իրագործելու անհրաժեշտությունը: Նա մասնավորապես, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, որի արդյունքում հայկական արմատներից հեռացած սփյուռքահայերը «կհայադարձվեն»: «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ավելացրեց Հրանուշ Հակոբյանը: Ելույթ ունեցան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, Սփյուռքի հայ համայնքների մշակութային խմբերի ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ: Նախարարը շնորհակալություն հայտնեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներին և բարերարներին` փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |