Լևոն Ալթունայն. Կյանքի ապահովագրության ծառայություն Հայաստանում կմատուցվի 2015 թվականից![]() 30 հուլիսի 2010 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման շրջանակներում 2014-15թթ. կգործեն կյանքի ապահովագրության 2-3 ընկերություններ, որոնք ներկայացված կլինեն որպես ինստիտուցիոնալ ներդրողներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «Ամեն ինչ կախված է բարեփոխումների էությունից. Եթե նրանք ստիպեն բնակչությանը իրենց հայացքը դարձնել դեպի մասնավոր կապիտալ և ապահովագրվել մասնավոր կենսաթոշակային և ապահովագրական ընկերություններում, այսինքն կուտակային ապահովագրություն անցկացնել, ապա այստեղ կաշխատի «պահանջարկը առաջարկ է ծնում» սկզբունքը»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրության հայկական շուկան կարող է հետաքրքրել այն երկրների ընկերություններին, որոնք ավանդաբար ուժեղ են այդ ոլորտներում` Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, սկանդինավյան երկրների: «Այնտեղ բարձր են վճարումները հենց կուտակային ապահովագրությամբ, սակայն թե ով կոնկրետ կհետաքրքվի, դժվարանում եմ ասել, գուցե, մենք»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԲ վարկային կազմակերպությունների նվազագույն կապիտալի ավելացմանը, ապա այդ կապակցությամբ նա ասել է, որ այսօրվա օրով շուկայում գործում է 8 ընկերություն, իսկ նրա կազմավորումից հետո կպահանջվի առավելագույնը 2-3 ընկերություն: «Մնացած ընկերությունները կաշխատեն շուկայում անկախ կանոնադրական կապիտալի չափից»,-ասել է նա: Լևոն Ալթունյանը հավելել է, որ եթե շուկա դուրս գան կյանքի ապահովագրման ներդրողները, ապա դա կլինեն ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնց «պետք է որ չկանգնեցնի կանոնադրական կապիտալի չափը»: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին ունիվերսալ վարկային կազմակերպությունների կապիտալը 150 մլն պետք է հասնի 1 մլրդ դրամի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |