ՀԿԵՈւ-ն ներկայացրեց նոր վերանորոգված «Արտաշատ» կայարանը

PanARMENIAN.Net - Երկաթուղայինների մասնագիտական տոնի նախօրեին տեղի ունեցավ «Արտաշատ» կայարանի բացման պաշտոնական արարողությունը: «Այսօր մենք բացում ենք տրանսպորտային հանգույց: Սա ՀՀ առաջին տրանսպորտային հանգույցն է, որտեղ կմիանան ավտոտրանպորտն (ավտոբուսներ և երթուղային տաքսիներ) ու էլեկտրագնացքներ»,-հուլիսի 31-ին Արտաշատում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը: Ըստ նրա, արդեն պայմանավորվածություն կա տեղի ղեկավարության հետ, որ սեպտեմբերից նորոգված կայարանի մոտ կանգառ կունենան երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, որտեղից ուղևորները երկաթուղով կկարողանան մեկնել Երևան: Անդրադառնալով երթևեկության տևողությանը, նա նշեց, որ օգոստոսի 1-ից ուղևորությունը կտևի 32 րոպե, իսկ որոշ աշխատանքներից հետո այն կկրճատվի 8 րոպեով:

Մարատ Խակովը հավելեց, որ Երևան-Արտաշատ արագընթաց երթևեկության համար կառուցվել է 8 երկաթուղային անցում: «Ինչ վերաբերում է արժեքին, ապա այն կազմում է 150 դրամ, ընդ որում, ավտոբուսների ու երթուղայինների դեպքում արժեքը 200-250 դրամ է, ավելին զեղջեր կլինեն ուսանողների համար` տոմսի արժեքի 50 տոկոսի չափով:

Երևան-Արարատ գնացքը կշարժվի 9:30-ին, իսկ Արտաշատ կժամանի 10:02, Արտաշատից կմեկնի 11:38 և Երևան կժամանի 12:10:

Երկրորդ Երևան-Երասխ գնացքը կմեկնի 14:40, Արտաշատ կժամանի 15:12, իսկ Արտաշատից կմեկնի 16:28 և Երևան կժամանի 17:00-ին:

Այսօրվա միջոցառումների շրջանակներում պարգևատրվեցին ընկերությունների աշխատակիցները, մրցանակներ ստացան նաև փոքրիկ երկաթուղայինները` ՀԿԵՈւ աշխատակիցների երեխաներն ու հարազատները, իսկ վետերանների համար տոնական համերգ էր կազմակերպվել Երևանի երկաթուղային կայարանի շենքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---