Տաթևի վանքի տարածքում գտնվող ձիթանը կսկսի գործել 2011 թվականի աշնանը31 հուլիսի 2010 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Տաթևի վանքի տարածքում գտնվող ձիթանը կսկսի գործել 2011 թվականի աշնանը: Այդ մասին լրագրողներին է պատմել ռեստավրատոր-ճարտարապետ Ամիրան Բադիշյանը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի դեպի Տաթև կազմակերպած շրջայացի ժամանակ: Ըստ նրա, այդ ծրագրի իրականացման շրջանակներում կատարվել են գնահատման և հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքում ձիթանը մաքրվեց փլատակներից: Ձիթանը կառուցվել է Հովակիմ եպիսկոպոսի ջանքերով 18-րդ դարում: Իսկ 19-րդ դարի կեսերին Հայաստանի տարածքում կար 285 ձիթան, որից գործում էին 35-ը և արտադրում էին տարեկան 240 տոննա ձեթ: «Տաթևի ձիթանը հատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում իր կուռ լուծմամբ և չափերով: Այն բավարարում էր բոլոր մոտակա գյուղերի բնակիչների պահանջարկը»,-ասել է նա: Այս ձիթանի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ արտաքնապես այն այդքան էլ գրավիչ չէ, սակայն նրա ներքին կառուցվածքը լիովին համապատասխանում է հայ ճարտարապետական մտքի լավագույն ավանդույթներին: Նրա հիմնական մասը գմբեթաձև սենյակ է, որտեղ կա բովարան և աղալու սարք: Հարակից կա ևս երկու սենյակ, որտեղ քամվում էր ձեթը և որտեղ հայտնաբերվել են հողի մեջ թաղված կավե կարասներ: Յուրաքանչյուր կարասի տարողությունը 70 լիտր է: Ձեթի ստացման համար օգտագործում էին կտավատի և քունջութի սերմեր: Մասնագետը հայտնեց նաև, որ առաջիկա տարում նախատեսվում է լիովին վերականգնել ձիթարանի մեխանիզմը, ինչպես նաև գործարկել այն, ինչը մեծ ջանքեր կպահանջի: «Նման ժառանգություն ունենալով, պետք է գոնե մեկ գործող ձիթարան ունենալ»,-հավելել է նա: Անդրադառնալով տարածաշրջանում ձեթի արտադրության պատմությանը` Ամիրան Բադիշյանն ասել է, որ ըստ ռուս պատմաբան ու ազգագրագետ Իվան Շոպենի, 19-րդ դարում Հայստանի տարածքում 3-4 անգամ շատ ձիթաններ կային, քան հարևան Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում միասին վերցրած: «Վրաստանի ու Ադրբեջանի բոլոր ձիթանները պատկանում էին հայերին, որոնք ձեթի արտադրության մենաշնորհ ունեին»,-հավելել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |